տուն Լուրեր Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով

116
0

Օգոստոսի 26-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ԱրցախիՀանրապետության գործընկեր Նարինե Աղաբալյանի, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակիցների, ինչպես նաև Արցախի դպրոցիտնօրենների հետ։ Քննարկվել են հայկական երկու պետությունների հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, նոր ուսումնական տարվա մեկնարկին  ընդառաջնախապատրաստական աշխատանքներն ու ոլորտի բովանդակային խնդիրները:

Նախարար  Արայիկ Հարությունյանն այս օրերին օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ մարզերում, և Արցախ այցելությունը կարևորվում է կրթականերկու համակարգերի առավելագույն ինտեգրման համատեքստում։

Քննարկման վերջում Նարինե Աղաբալյանը Արայիկ Հարությունյանին պարգևատրել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով։