
«Հայաստանի հավաքականների կենտրոնում այօրվանից մեկնարկում ենք Սերբիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ վերջին հավաքը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Սերբիայից անմիջապես հետո ապրիլի 20-24-ը Մոնղոլիայում տեղի կունենա մեր երկրորդ վարկանիշային մրցաշարը: 99 տոկոսով, այն մարզիկները, ովքեր կմասնակցեն Սերբիայի մրցաշարին, հանդես չեն գա Մոնղոլիայում: Մեր վերջին հնարավորությունը մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք մրցաշարն է: Բոլոր մրցաշարերից առաջ Երեւանում կանցկացնենք հավաքներ: Նույնիսկ մրցաշարերի օրերին թիմի մյուս անդամները հանգիստ չեն ունենա, եւ հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանի ղեկավարությամբ Երեւանում կշարունակվեն մարզումները, որպեսզի պատրաստ լինեն Մոնղոլիայի եւ Թուրքիայի մրցաշարերին: Շատ կցանկանայի, որ վերջին վարկանիշային մրցաշարին չհասնեինք։ Թիմի վիճակից ելնելով ու ամեն ինչ գիտակցելով՝ 3-4 օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունեմ: Եթե 3-4 վարկանիշ նվաճենք, դա կհամարեմ մեծ արդյունք»,- ասաց Արայիկ Բաղդադյանը: