Այսօր առավոտից Երևան քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ անանցանելի են: Սովորաբար նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածում և պարզաբանում, որ ինչ-ինչ պատճառներից շատ ճանապարհներին խցանումներ են լինելու: Մինչդեռ այս անգամ ոստիկանության կողմից պարզաբանում չէր եղել, ինչի հետևանքով առավոտից մայրաքաղաքում խցանումներ են առաջացել: