տուն Մամուլ «Առավոտ». Հեղաշրջման տեսակները

«Առավոտ». Հեղաշրջման տեսակները

65
0

aravot

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին:
Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձևակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»:
Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում և, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է տեղի են ունենում պետական հեղաշրջումներ:

Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արևմուտքը մի թեթև կշտամբում է հեղաշրջում իրականացնոսներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում:
Գուցե հեղաշրջո՞ւմ է նաև այն ձևը, որով Բորիս Ելցինը 1999թ.-ի վերջն օրը նին՝ իշխանությունը փոխանցել է Պուտին՝ խնդրեմ, սիրելի ռուսաստանցիներ, վայելեք: Նրանք էլ վայելում են 14 տարի, և մի այդքան էլ, հավանաբար, այդ «վայելքը» կշարունակվի»-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: