Մարտի 28-ին կյանքի 74-րդ տարում մահացել է քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի հայրը՝ Էդիկ Ղազարյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ մարտի 30-ին, ժամը 13:00-ին, նույն հասցեում:
Araratnews.am-ի խմբագրակազմը ցավակցում է Էդիկ Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: