Araratnews.am լրատվական կայքի և Դինա Ակոպվնայի նախաձեռնած «Հիթ շքերթ» երաժշտական նախագիծը մոտենում է իր ավարտին, ինչի կապակցությամբ մայիսի 15-ին տեղի կունենա «Արարատ» մրցանակաբաշխությունը՝ Կովկաս ռեստորանային համալիրում: Մրցանակաբաշխությանը լինելու է թվով 16 նոմինանտ մասնակիցներ՝ ինչպես Հայաստանից, այդպես էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից: «Արարատ» մրցանակաբաշխությունը տարբերվելու է մնացած բոլոր մրցանակաբաշխություններից, քանի որ բացի խորհրդանիշ մրցանակներից, բոլոր հաղթողներն ունենալու են նյութական նվերներ՝ հովանավորների կողմից: Մրցանակաբաշխությանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր, շոու- բիզնեսի ներկայացուցիչներ,բազմաթիվ լրատվամիջոցներ:
Ի դեպ՝ նշենք, որ մրցանակաբաշխությունը նկարահանված տարբերակաով առաջինը հնարավորություն կունենաք դիտելու araratnews.am կայքի միջոցով, իսկ հետո այն կցուցադրվի նաև Լոս Անջելեսի UTV-ով: