Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Լինկոլն Ռեդ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսը բարդ դասավորություն ստաացվ հայկական թիմի համար, քանր մրցակիցը լուրջ պաշտպանվում և գրոհում էր: Սակայն առաջին կեսի ավարտին «Արարատ-Արմենիան» առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Օգանոն:
Երկրորդ կեսի մեկնարկին հայկական ակումբը կարողացավ կրկնապատկել հաշվի առավելությունը: Դուբլի հեղինակ դարձավ նույն Օգանոն: Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ»-ին հաջողվեվ կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո «Արարատ-Արմենիան» հաղթեց 1:2 հաշվով:
Թիմերի առաջին խաղում հայկական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 1:4 հաշվով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկավ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»: