Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն առաջին հանդիպումը կանցկացնի վրացական «Սաբուրթալո»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում:
«Արարատ-Արմենիան» հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով. 44. Ստեֆան Չուպիչ, 20. Աջենտե, 15. Դմիտրի Գուզ, 3. Անժելո Մենեզես, 6. Գեորգի Պաշով, 8. Գոռ Մալաքյան, 63. Կոջո, 94. Մաիլսոն Լիմա, 77. Պետրոս Ավետիսյան, 27. Նարսինգ, 32. Անտոն Կոբյալկո։
«Արարատ-Արմենիա»-ն «Սաբուրթալո»-ի արգելքը հաղթահարելու պարագայում ԵԼ փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Դյուդելանժ»-«Նոմե Կալյու» զույգի հաղթողի հետ: