Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» առաջին խաղում ընդունելու է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը սպասարկելու է Խորվաթիայի մրցավարական բրիգադը:
Գլխավոր մրցավարը լինելու է Դույե Ստրուկանը: Նրան եզրերում օգնելու են Հրվոյե Ռադիչը և Մարիո Պեպուրը: Չորրորդ պաշտոնյան է Մարին Վիդուլինը:
35-ամյա Ստրուկանը միջազգային 12 հանդիպում է սպասարկել` հիմնականում երիտասարդական ու պատանեկան հավաքականների: Այդպիսի խաղերց մեկը եղել է Հայաստանի երիտասարդականհավաքականի մասնակցությամբ, որը Եվրո-2019 ընտրական փուլի շրջանակում 3:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ:
Այդ 12 խաղերում խորվաթը 47 դեղին քարտ է ցույց տվել` 17-ը տնային թիմին և 30-ը` հյուրերին: Կարմիր քարտերին նա դիմել 3 անգամ, իսկ 11-մետարնոցին` ընդամենը 1:
Արարատ-Արմենիա — ԱԻԿ հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին: Մեկնարկը` ժամը 18:00-ին: