Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օպերատիվորեն ժամանել են փրկարարները, ովքեր բացելով տան դուռը՝ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գխավորությամբ։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: