Սիրիայում հակամարտության ավարտն անհնար է առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության` այս մասին հայտարարել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարտին Շեֆերը:
«Պարզ է, որ առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի գծով փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման և արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,- ասել է նա: