տուն Լուրեր Արամ Սիմոնյանը ստում է (տեսանյութ)

Արամ Սիմոնյանը ստում է (տեսանյութ)

141
0

Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է գիտխորհրդին տեղյակ պահեր: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու:

Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նրա հետ միասին քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի: Այն կստեղծվի հաջորդ շաբաթ:

Այսինքն՝ Սիմոնյանի այն պնդումը, թե իբր իր անձի հետ է կապված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է եւ կեղծիք է: Կարծում եմ՝ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու: Այս կեղծիքը եկավ հաստատելու, թե ինչպիսի ղեկավար  է նա եղել է եւ ուզում է լինել»,- հայտարարել է նախարարը:

«Մենք բավական երկար զրույց ենք ունեցել Սիմոնյանի հետ: Ես, այո՛, հայտարարել եմ, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունն այդ միջոցառումներին: Բոլոր այն նեգատիվը, որ կա համալասարանում, կապված է իր հետ: Ուսանողների եւ դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ են կապված: Ինչ մեսիջ ենք մենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը: Արամ Սիմոնյանը նախ ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն ինձ պետք է, որ պաշտպանվեմ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում