Երեւանի պետական համալսարանի ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Ուսանողներին է միացել նաև Կարպիս Փաշոյանը, բայց որպես ուսանող, ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: «Չգիտեմ, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը: Եկել եմ իմ տեսակետը հայտնելու: Մինչեւ մամուլի խոսնակ՝ եղել եմ «ԵՊՀ ռեստարտ» խմբի անդամ: Արամ Սիմոնյանը պետք է լքի պաշտոնը, քանի որ նրա պաշտոնավարումը եղել է ոչ արդյունավետ, կոռուպցիոն գործարքներ, ազատականացում չի եղել»,- ասաց Կարպիսը:
Ի դեպ, այսօր ժամը 14:30-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մամուլի ասուլիսը՝ ուսանողների պահանջի մասին:
Սոնա Դավթյան