ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նշենք, որ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում:
Ուսանողները արգելափակել էին ռեկտորի աշխատասենյակը, ռեկտորը մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊՀ-ում եւ նստացույց անել։