տուն Հասարակություն Իրավական Արամ Օրբելյանը՝ աներոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին

Արամ Օրբելյանը՝ աներոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին

126
0

Ոչ մի քրեական գործ չի հարուցվել, թերթում գրվել է, որ հնարավոր է հարուցվի: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այսօր մամուլում եղած այն հրապարակումը, ըստ որի Արամ Օրբելյանի աներոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

«Քրեական գործ չի հարուցվել, նման բան չկա: Եթե լինի, այդ ժամանակ կուսումնասիրենք, կհասկանանք ինչի մասին է խոսքը»,- ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Արամ Օրբելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, այժմ էլ դատարանում պաշտպանում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ ամբաստանվող Ռոբերտ Քոչարյանի շահերը: