տուն ժամանց Արամ Mp3-ը և Էրոս Ռամոզոտին հանդես կգան համատեղ համերգով՝ ապրիլի 7-ին...

Արամ Mp3-ը և Էրոս Ռամոզոտին հանդես կգան համատեղ համերգով՝ ապրիլի 7-ին (life.panorama.am)

139
0

slug-36085

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում  կկայանա Արամ Mp3-ի սպասված մենահամերգը: Արամ Mp3-ն այդ օրը իր հանդիեսատեսին խոստանում է հրաշալի օր ու նմանը չունեցող, անսպասելի անակնկալներ:

Իսկ գլխավոր անակնկալի մասին երգիչը պատմել է Life.panorama.am-ին. «Այս համերգին իսկապես շատ երկար եմ սպասել, հիմա թվում է, թե դա կյանքիս ամենակարևոր օրն է լինելու: Անգնահատելի է այն երջանկությունը, երբ ես կկարողանամ իմ սիրելի երկրպագուներին անմոռանալի օր պարգևել: Անակնկալների պակաս այդ օրը հանդիսատեսը չի ունենա, բայց գլխավոր անակնկալը կմատուցեմ աշխարհահռչակ իտալացի երգիչ Էրոս Ռամոզոտիի հետ միասին,- նշեց Արամն ու շարունակեց.

«Քանի որ ըստ նախնական տեղեկությունների Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը պետք է տեղի ունենար ապրիլի 26-ին, որը վերջերս չեղյալ հայտարարվեց, մենք որոշեցինք առաջարկել աշխարհահռչակ երգչին միասին ներկայանալ: Ինչ խոսք՝ չեմ թաքցնի, նման առաջարկ անելուց առաջ գրեթե վստահ էինք, որ նրանք կմերժեն մեզ, բայց հավանաբար նրանք ծանոթացել էին մանրամասներին, մեծ նշանակություն էր ունեցել նաև իմ՝ «Եվրատեսիլ»-ում մասնակցությունը, ուստի շատ չանցած ստացանք Ռամազոտիի պրոդյուսերի համաձայնությունը»:

Արամ Mp3-ի փոխանցմամաբ՝ այդ օրը Էրոս Ռամազոտին կերգի ինչպես իր առանձին՝ հանդիսատեսի կողմից առավել սիրված կատարումները, այնպես էլ Արամն ու Ռամազոտին երեք զուգերգով հանդես կգան.

«Գիտեք, այսօր, երբ կարելի է ասել համացանցի դարն է, ամեն ինչ ավելի հեշտ է իրականացնել: Ես ու Ռամազոտին հիմա, թեկուզև միմյանցից հեռու գտնվելով, փորձում ենք աշխատել մեր զուգերգների վրա, թեպետ վստահ եմ իմպրովիզներ թե իմ կողմից, թե նրա կողմից, այդ օրը շատ կլինեն»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։