տուն Լուրեր Արամ Հակոբյանը՝ շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

Արամ Հակոբյանը՝ շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ

97
0

Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

17-ամյա գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոյի ու իր հայրենակից Շանթ Սարգսյանի հետ բաժանեց 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց Արամ Հակոբյանը: Կիրիլ Շեւչենկոն արժանացավ երկրորդ մրցանակին, իսկ Շանթ Սարգսյանը՝ երրորդ:

Մեր մյուս մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 12 շախմատիստների մեջ գրավեց 9-րդ տեղը: