տուն Լուրեր Արամ Ա-ն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին

Արամ Ա-ն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին

82
0

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,-  ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորի Սրբությունն ընդգծել է նաև, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով: