Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր քննելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսի 7-ի դիմումը, հայտնում է ԱԺ կայքը:
Խոսքը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությանը, թե պետք է գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: