31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը երեկ, Ռիոյում, պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ կայքը, պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցել է 158 կգ-ի, սակայն չի կարողացել բարձրացնել: Երկրորդ մոտեցումը հաջողվել է, սակայն մարզիկը երրորդ մոտեցումը չի կատարել ոտնաթաթը վնասելու պատճառով: Առաքել Միրզոյանը հետագա պայքարը չի շարունակել