տուն Լուրեր Առաջնային խնդիրները նոր վարկային ծրագրի առանցքում

Առաջնային խնդիրները նոր վարկային ծրագրի առանցքում

96
0

ashotyan2
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:  Հանդիպման ընթացքում քննարկվել են “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող “Կրթության բարելավում” նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
Շեշտելով  ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների  իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳ նախարարը   կարևորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը,  ինչպես նաև Հայաստանի 10 բարձարագույն ուսումնական հաստատություններում “Նորարարական մրցակցային հիմնադրամների” փորձարկումը,  որի  շնորհիվ բուհերում բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կատարվել է ենթակառուցվածքների զարգացում  և  տեխնիկական վերազինում: ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի  վերանայման խնդիրները:
Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել  “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր: