տուն Լուրեր Առաջնահերթ խնդիրը ԼՂ-ում ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է. Զախարովա

Առաջնահերթ խնդիրը ԼՂ-ում ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է. Զախարովա

103
0

11d594c2-ecf8-44fb-aa24-f721075e0245 Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտալն է, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր թեզի հաստատումն է, որը մենք բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ժամանակ, որ հիմա, ինչպես երբեք, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և գործը տանել դեպի կայունության վերականգնում»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որը կուղղվի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը։ «Համարում ենք, որ սկզբունքորեն կարևոր է ակտիվացնել առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքը»,- հավելել է նա։ «Այժմ առաջնահերթ խնդիրն, անշուշտ, իրավիճակը հանդարտեցնելն է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը և, իհարկե, մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր և՛ իրավիճակի հանդարտմանը, և՛ բանակցային գործընթացի մեկնարկին։ Դրանք սկզբունքորեն կարևոր բաներ են»,- ընդգծել է Զախարովան։