Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամը Եվրո-2016-ի բացման խաղում Ռումինիայի ընտրանու նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո կարծիք է հայտնել հանդիպման վերաբերյալ:
«Ռումինիայի դեմ խաղալը հեշտ չէ, ու մենք գիտեինք դրա մասին: Մրցակիցը սխալներ թույլ տալիս էր, սակայն կարողանում էր ամուր պաշտպանվել: Մենք շանսեր ունեինք կրկնապատկելու հաշիվը, սակայն ինքներս չէինք իրացնում:
Ես հասկացնել տվեցի, որ տրամադրված ենք հաղթելու`վերջում 4 հարձակվող առաջ տանելով: Առաջին խաղերում հեշտ չի լինում. այնպես որ, արդյունքը գոհացնում է»,- մարզչի խոսքերն է մեջբերել «L’Equipe»-ը: