տուն Սպորտ Առաջին շրջանի արդյունքները հիպնոսի տակ միայն կմոռանանք. Յուրգեն Կլոպ

Առաջին շրջանի արդյունքները հիպնոսի տակ միայն կմոռանանք. Յուրգեն Կլոպ

155
0

Juergen-Klopp-Borussia-Dortmund-vs-Hannover-9_2878646

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի նախօրեին նշել է, որ այդ հանդիպումը, որում իր ֆուտբոլիստները խաղալու են «բայերի» հետ, շատ կարևոր է հետագա պայքարի համար: Կլոպի կարծիքով` թիմի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բունդեսլիգայի առաջին կեսի վատ արդյունքները:

«Ես շատ հուզված եմ, «Բայերի» հետ հանդիպումը լուրջ է լինելու մեզ համար: Սակայն մենք այդ քննությանը լավ ենք պատրաստվել: Առաջին շրջանի հանդիպումների մասին մենք կմոռանանք միայն հիպնոսի ազդեցության տակ: Ձմեռային ընդմիջման ժամանակ լավ ենք նախապատրաստվել և ավելի ուժեղ ենք դարձել», — ասել է Կլոպը: Այս մասին հաղորդում է Bild-ը: