Այսօրվա դրությամբ դեռևս չկան այնպիսի թվային տվյալներ, որոնք պետք է խոչընդոտեն հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին, այսօր լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կազդի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այսպես պատասխանեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մեծ խոչընդոտ չի ներկայացնում: Էներգետիկայի ոլորտում է, որ համագործխակցության հնարավորությունները այդքան էլ շատ չլինեն: Ամեն դեպքում կան ճյուղեր, որտեղ իսկապես հնարավորություն կլինի շարունակելու համագործակցությունը: «Կարֆուրի» նախապատրաստական աշխատանքները ավարտին են հասնելու շուտով: Մարտի սկզբին առաջին «Կարֆուր» սուպերմարկետը կբացվի»,- ասաց դեսպանը: