տուն Լուրեր Առաջին անգամ պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով

Առաջին անգամ պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով

124
0

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջին 9 տարիներին առաջին անգամ, 2019թ. պետական բյուջեի եկամտային մասն աճելու է 40 մլրդ դրամով (90մլն դոլար), ինչը հնարավոր է դարձել ստվերի դեմ պայքարի և հարկային վարչարարության արդյունավետ քաղաքականությամբ, սրա շնորհիվ.

  • 2019թ. հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը։
  • 2019թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա հանրակրթական դպրոցների ավելի քան 38000 ուսուցիչների աշխատավարձը
  • կվերանորոգվի մոտ 303 կմ ավտոճանապարհներ, հյուսիս-հարավ մայրուղուց բացի:
  • կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրության 50 տոկոսի սուբսիդավորում
  • գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի աջակցություն, սահմանամերձ համայնքներում ներդրված գումարների մինչև 70 տոկոսի վերադարձ: