տուն Լուրեր Առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ. Արմեն Սարգսյան

Առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ. Արմեն Սարգսյան

116
0

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանում է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին.

«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահումտեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլորճյուղերի՝ Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններումգործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, Հանրապետությաննախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրիանվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա ենբոլորիս համար:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի  հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա  մշակույթ»: