Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ մոտ օրերը միակողմանի կարգով մարզը կհայտարարի Իսպանիայից անկախանալու մասին:
Անկախության հանրաքվեից հետո իր առաջին հարցազրույցում Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի հաջորդ շաբաթվա սկզբին:
Պուչդեմոնը նշել է, որ ներկայումս որևէ շփում չկա Մադրիդի և իր վարչակազմի միջև: Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Եվրահանձնաժողովի դիրքորոշման կապակցությամբ, որը հանրաքվեի անցկացումը համարել էր Իսպանիայի ներքին գործը: