տուն Լուրեր Առաջիկայում դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում. Զառա Պետրոսյան

Առաջիկայում դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում. Զառա Պետրոսյան

169
0

exanaki-tesutyun-600x428

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին, ասաց, որ 2014 թվականին եղանակային անսպասելի իրավիճակ չեղավ, պարզապես առանձնացրեց մարտ ամսին ջերմաստիճանի նվազումը, որն ուղղակի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը:

«Այսպիսի տաք ձմեռներ էլի են գրանցվել Հայաստանում: Առաջիկայում դեռ ջերմաստիճանի շատ փոքր բարձրացում է սպասվում»,-ասաց Զառա Պետրոսյանը՝ շարունակելով, թե առաջիկա մի քանի օրերին սպասվում են առանց տեղումների եղանակ:

«Հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին և 3-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, սակայն դրանք կլինեն շատ թույլ: Այնպես որ, այս Նոր տարին կդիմավորենք առանց ձյան, ձյուն կլինի միայն լեռնային շրջաններում»,- հայտարարեց Պետրոսյանը: