տուն Լուրեր Առաջիկա օրերին եղանակային պայմանները բարենպաստ կլինեն գյուղատնտեսական աշխատանքների համար

Առաջիկա օրերին եղանակային պայմանները բարենպաստ կլինեն գյուղատնտեսական աշխատանքների համար

136
0

1280x720-Wua

Հանրապետության տարածքում տաք եղանակային պայմանները հիմնականում պահպանվել են: Կապանում և Մեղրիում՝ գրանցվել է ամենաբարձր՝ +25…+26, իսկ Արարատյան դաշտում և Երեւանում՝ +18…+20 ջերմաստիճան:

Մինչև մարտի 14-ը տաք եղանակը կպահպանվի, սակայն մարտի 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն կարճատեւ անձրեւներ: Օդի ջերմաստիճանը կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ 4-6 աստիճանով: Ամենատաք կլինի Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Արարատյան դաշտավայրում և Վայոց Ձորի նախալեռներում։ Այս շրջաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +2…+6, իսկ ցերեկը +18…+20 աստիճանի սահմաններում,- տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից։

Առաջիկա 5 օրերին, բացառությամբ մարտի 11-ի, եղանակային պայմանները բարենպաստ կլինեն գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես ծառերի սրսկման համար: Հիշեցնենք, որ, ըստ կանխատեսումների, մարտի 10-13-ը Արարատյան դաշտում սպասվում է ծիրանենու ծաղկում։