տուն Լուրեր Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

123
0

exanak

Հանրապետության տարածքում փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 5-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը  փետրվարի 5-6-ին, 7-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը, 8-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:

Փետրվարի 5-ին՝ ժամը 9.30-ի դրությամբ, Երևանում օդի ջերմաստիճանը -7 է։ Մայրաքաղաքում փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևանի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`           14.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -24.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          -3.90C