տուն Լուրեր Բլոգ Առաջիկա կես տարում նախարարության դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար

Առաջիկա կես տարում նախարարության դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար

81
0

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջիկա կես տարում տարածքային կառավարման և զարգացման նախարարության դռները բաց են լինելու երիտասարդ մասնագետների համար. մենք ինքնադրսևորվելու և պետական կառավարման համակարգի աշխատանքին ծանոթանալու հարթակ ենք ստեղծել նոր սերնդի համար:

Երեկ նախարարության տարբեր ստորաբաժանումների պրակտիկանտների հետ հանդիպմանն արդեն իսկ զգացի մեր երիտասարդների մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը՝ պետության զարգացմանն աջակցելու գործում։ Նույնքան պատրաստակամ ենք օժանդակել նրանց՝ կատարելագործելու իրենց մասնագիտական որակները պրակտիկայի ընթացքում։
Լիահույս ենք, որ սա փորձի ու գործի օգտակար և հաճելի համատեղում կլինի երիտասարդների համար: