ՀՀ կառավարության` 2014թ. առաջին նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ հարգելով Գյումրիում տեղի ունեցած սպանդից տուժածների հիշատակը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կառավարությունում զեկուցելով սպանդի արդյունքում ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավեստիսյանի առողջական վիճակի մասին, ասաց.
«Երեխան տեղափոխվել է Գյումրիից, ուր վիրահատվել է դեպքից 3 ժամ անց բազմաթիվ կտրող-ծակող վերքերով, որոնցից մեկը նաև խոցել է նրա որովայնային խոռոչը: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր»:
Արմեն Մուրադյանի հավաստմամբ` երեխայի օրգանիզմը գտնվում է շոկային վիճակում, բժիշկներին հաջողվել է հանել նրան բազմագործոն օրգանային անբավարարությունից:
«Այս պահին դրական միտում է գնահատվում այն, որ նրան սկսել են կերակրել զոնդով: Առավոտյան տվյալներով ևս աննշան դրական փոփոխություն է նկատվել նրա վիճակում: Երեխան ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, սարքավորումներով ու դեղորայքով»,- նշել է նա: