Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում գտնվող թունելում նախատեսվում է վնասված ասֆալտի վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Նշված հատվածում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` 09:00-ից մինչև 18:00-ն կարգելվի կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը: Երթևեկությունը կվերականգնվի ամբողջությամբ միայն գիշերային ժամերին: