տուն Լուրեր Նոր նախագծով կառավարությունն ավելի շատ պետական պարտք վերցնելու հնարավորություն կունենա

Նոր նախագծով կառավարությունն ավելի շատ պետական պարտք վերցնելու հնարավորություն կունենա

258
0

karavarutyun

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ներկայում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ունեցած պետական պարտքի վերին շեմ է սահմանված համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: Ներկայացված նախագծով առաջարկվում է Կենտրոնական բանկի կողմից ներգրավվող պետական պարտքն առանձնացնել կառավարության պարտքից: Արդյունքում` կառավարությունը կկարողանա ավելի մեծ չափով վարկ վերցնել:

Նախագիծը հարուցեց պատգամավորներից շատերի անհանգստությունը: Պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական պարտքի ավելացմանը ոչ միայն կառավարության համար` սահմանված չափով, այլև Կենտրոնական բանկի համար` անսահմանափակ չափով:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ Կենտրոնական բանկի համար գործող օրենքով էլ չկա սահմանափակում պետական պարտքի ներգրավման համար:

Նա վստահեցրեց է, որ եթե անգամ ավելանա կառավարության` պետական պարտք ներգրավելու հնարավորությունը՝ չի նշանակում, որ պետական պարտքն ավելանալու է: Նա ասաց, որ ներկայում չկան պետական պարտք տրամադրող պոտենցիալ կառույցներ: Կա վարկունակության խնդիր ևս:

«Միակ հետևանքն այն է, որ կառավարության համար որոշակի չափով ավելանում է պարտք ներգրավելու հնարավորությունը: Եթե առաջանա ներգրավելու հարց, կքննարկվի ու կներառվի»,- ասաց Ջանջուղազյանը: