տուն Լուրեր Առաջարկվում է ավելացնել ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները

Առաջարկվում է ավելացնել ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները

104
0

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին հատկացվող ամսական դրամական միջոցներն ավելացնել 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:

Նման նախագիծ է ՊՆ-ն քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Գրում է hetq.am-ը:

Գործող կարգի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվող ամսական դրամական միջոցները բաշխվում են հետևյալ կերպ. շարքայիններին՝ 3400 դրամ, եֆրեյտորներին՝ 3600, կրտսեր սերժանտներին՝ 4000, սերժանտներին՝ 4500, ավագ սերժանտներին՝ 5000, իսկ ավագներին՝ 5300 դրամ:

Այսպիսով՝ նախագծի ընդունման դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինծառայողների համար նշված գումարները կավելանան 2000, իսկ մյուս զորամասերի դեպքում՝ 1000 դրամով:

Նախարարությունը ակնկալում է այս նախագծով, հնարավորության սահմաններում, բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթան հանդիսանալ ծառայողական պարտականությունների կատարմանը: