տուն Լուրեր Առաջարկությունները թույլ են տալիս խնդիրը լուծել. Արտեմ Ասատրյան

Առաջարկությունները թույլ են տալիս խնդիրը լուծել. Արտեմ Ասատրյան

112
0

Artem-Asatryan1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ-ի արտահերթ նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նախագիծն իր փաթեթով:

Նախարարը նախ ներկայացրեց  այն խնդիրները, որոնց, օրենքի շրջանակներում,  անդրադարձ է կատարվել, ինչպես նաև կարևորեց այն բոլոր առաջարկություններն ու կառուցողական քննարկումնները, որոնք ծավալվել են հանրային քննարկման շրջանակներում:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ պետական բյուջեում ժամանակավոր անաշխատունակության նպաստների և հղիության նպաստների համար տրվող բյուջետային միջոցներն աճել են 4 անգամ:

«Ուսումնասիրվել են այն հիմնական գործոնները, որոնք աճի վրա ազդեցություն են ունեցել, դրանք հիմնականում երեքն են՝ աշխատավարձի աճ, հիվանդության տևողություն, ծնելիություն: Վերլուծությունը ցույց տվեց, որ չէր կարող ծախսերն այդքան ավելանալ: Խորը վերլուծությունները ցույց տվեցին, որ, առանց օրենքը խախատելու, կան բազմաթիվ դեպքեր, երբ ուղղակի օգտագործվում է օրենքի կարգավորումը, օրինակ  կնոջը մեկ-երկու ամիս  ձևակերպում են աշխատանքի և ուղարկում հիղության արձակուրդ և այլն…»,- պարզաբնեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ քննարկումների արդյունքում եղել են առաջարկություններ, որոնք թույլ են տալիս խնդիրը լուծել: Նախարարը ներկայացրեց ներառված առաջարկները:

«Որպեսզի տնտեսապես արդյունավետ չլինի միայն նպաստ նշանակելու և վճարելու համար հղի կնոջն ընդունել աշխատանքի, առաջարկվել է չաշխատող մայրերին ևս նպաստ վճարել: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով շեմ է սահամնվել, որը նաև շեմ կհանդիսանա, որ աշխատող մայրը, անկախ նրանից, թե որքան կկազմի նպաստի չափը, դրանից պակաս նպաստ չի ստանանա: Մյուս կարևոր լուծումն այն է, որ վճարված աշխատավարձը հաշվարկվելու է միջին աշխատավարձ», — ներկայացրեց նախարարը: