Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, որ Արարատի մարզում ջրանցքներն աղտոտված են, ինչն էլ արագիլների փետուրների յուղոտման պատճառ է դարձել։
«Ջրանցքները, որոնք կան Արարատյան հարթավայրում, մասնավորապես, Հովտաշեն համայնքում, աղտոտված են: Թռչունները կերակրվում են այդ ջրանցքներից ու ամբողջ փետուրները յուղոտվում են, յուղոտվել են նաև ձագուկները։ Այս յուղը ցեխաջրի հետ միասին ստեղծում է այնպիսի զանգված, որը թույլ չի տալիս թռչունին թռչել»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։
Վերջինս վստահեցրեց, որ բավական դանդաղ է աշխատում տեսչական մարմինը, քանի որ մինչ օրս իրենք շարունակում են ահազանգեր ստանալ։