տուն Լուրեր Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում պաշտոնանկություններ են սպասվում. վարչապետը հանձնարարեց զբաղվել խնդրով

Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում պաշտոնանկություններ են սպասվում. վարչապետը հանձնարարեց զբաղվել խնդրով

81
0

hovik-abrahamyan-600x400

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ փետրվարի 2-­ին տեղի ունեցած խորհրդակցությանը, որում ներկայացվել էին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներն Արագածոտնի և Կոտայքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում:

«Խորհրդակցության ընթացքում մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ. դրանց  մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ մարզպետների հետ քննարկել այդ հարցերը, և ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին»,­ — նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ իր համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի՝ բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետի խոսքով՝ դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովվի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում: Կոտայքում 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ­ն ուսումնասիրել էր 6 հազար 753­ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում, իսկ Արագածոտնում՝ ուսումնասիրել 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում: