տուն Լուրեր Արագ շախմատի ԱԱ. Կանանց պայքարում ամենահաջողը Էլինա Դանիելյանն էր

Արագ շախմատի ԱԱ. Կանանց պայքարում ամենահաջողը Էլինա Դանիելյանն էր

85
0

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվեց արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը:

Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել չինացի Յու Վենյուն, ով հավաքել է 11.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Այս արդյունքը լավագույնն էր մեր շախմատիստների համար այս մրցաշարում:

Լիլիթ Մկրտչյանը 7.5 միավորով գրավել է 53-րդ տեղը, Մարիա Գևորգյանը 7 միավորով 66-րդն է: Լիլիթ Գալոյանը իր ակտիվում գրանցել է 5.5 միավորով և զբաղեցրել 94-րդ տեղը: