տուն Լուրեր Արաբկիրում լվացվում են պողոտաները, մայթերն ու հարակից սիզամարգերը

Արաբկիրում լվացվում են պողոտաները, մայթերն ու հարակից սիզամարգերը

94
0

 52222

Գարնան նախաշեմին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում ընթանում են փողոցների ու մայթերի ջրցան մեքենաներով լվացման աշխատանքներ: Նպատակը ձմռան ամիսներին առանձին հատվածներում կուտակված տերևների ու այլ թափոնների հեռացումն ու, ընդհանրապես, երթևեկությամբ աշխույժ պողոտաների ու հարակից մայթերի պատշաճ տեսքը վերականգնելն է: Մաքրվում ու սեզոնային աշխատանքներին են նախապատրաստվում նաև մայթերին հարակից սիզամարգերը: Նման աշխատանքներ կկատարվեն նաև Արաբկիրի բակային տարածքներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն