Արաբական երկրները մտադիր են ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել բանաձևի մի նախագիծ, որում խնդրվում է վերացնել Լիբիային զենք մատակարարելու վրա սահմանված էմբարգոն: Այս մասին հաղորդում է France-Presse-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցչին:
Պաշտոնական Կահիրեն կոչ է արել նաև ակտիվացնել պայքարն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ջիհադիստները Լիբայում սպանել էին 21 եգիպտացի քրիստոնյայի:
Լիբիայում Քադաֆիի իշխանության տապալումից հետո շարունակվում է քաղաքացիական պատերազմը, որում ներգրավված են նաև բազմաթիվ կլանային և ցեղային զինված խմբավորումներ: Այս ֆինի վրա այդ երկրում զգալի ազդեցություն են ձեռք բերել ծայրահեղական իսլամիստները: