
Ինչպես փոխանցում է TASS-ը, այդ մասին հայտնում է «Ալա-Ահրամ» թերթը: Այդ փաստաթղթի ընդունումը պետք է տեղի ունենա Կահիրեում` Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հատուկ նստաշրջանի ընթացքում:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱԵԼ-ի 26-րդ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին` Շառմ-Էլ-Շեյխում:
Միասնական զինված ուժերի հիմնական խնդիրն անհրաժեշտության դեպքում «արագ ռազմական միջամտությունն» է, ինչպես նաև արձագանքն արաբական աշխարհի յուրաքանչյուր երկրի անվտանգության և կայունության դեմ հնարավոր սպառնալիքներին, այդ թվում ահաբեկչություններին: «Փաստաթղթում գրված է, որ ապագա ռազմական ալյանսի ուժերը գործի կդրվեն այս կամ այն երկրի խնդրանքով, սակայն դրանցում մասնակցությունը պարտադիր չէ բոլոր անդամների կողմից և կախված կլինի յուրաքանչյուր պետության առանձին ցանկությունից»,- գրել է թերթը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ միասնական ԶՈՒ-ի կազմավորմանը կմասնակցեն 6 երկիր` Բահրեյնը, Եգիպտոսը, Հորդանանը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Սաուդյան Արաբիան: Սպասվում է, որ ապագա ռազմական ալյանսի կորիզը կկազմի Եգիպտոսն` իր 40 հազար զինվորականներով: