Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական կարգով բողոքարկում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանը եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «Խնդիրն այն է, որ աշխատանքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ: Այսինքն՝ երբ որ Աշխատանքային օրենսգիրքը նայում ենք, թե երբ կարող է աշխատողն ազատվել աշխատանքից, այդ հիմքերից որեւէ մեկը առկա չէ ու հրամանում էլ վկայակոչված չէ»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: