տուն Լուրեր Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ

124
0

Սիրելի խաղաղապահներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ և մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում և բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործին: Մենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ և դրան տրվող բարձր գնահատականով:

Կոսովոյում, Աֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:

Աստված պահապան ձեզ և բոլոր խաղաղապահներին: