տուն Լուրեր Արա Բաբլոյանը փորձեց խլել Araratnews.am-ի լրագրողի տեսախցիկը. ո՞րն էր նրա...

Արա Բաբլոյանը փորձեց խլել Araratnews.am-ի լրագրողի տեսախցիկը. ո՞րն էր նրա ջղաձգման պատճառը (տեսանյութ)

116
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր Դավիթաշեն վարչական շրջանում: Կարապետյանին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես  նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արա Բաբլոյանը: Նշենք, որ Դավիթաշեն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով  որպես պատգամավորի թեկնածուներ է առաջադրել Արթուր Գեւորգյանին, Արման Սահակյանին, Արման Բաբլոյանին, Արտյոմ Մովսիսյանին, Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը սակայն ներկա էին Արթուր Գեւորգյանն ու Արման Բաբլոյանը՝ Արա Բաբլոյանի որդին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչները նշեցին, որ իրենց ձայնը տալու են Արթուր Գեւորգյանին:

Հանդիպումից հետո լրագրողները Արա Բաբլոյանից փորձեցին ճշտել, թե ինչպես է մեկնաբանում համացանցում հայտնված ձայնագրությունները,  համաձայն որի` մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ ցուցակագրում են մարդանց ՀՀԿ-ի համար: Բաբլոյանը հայտնեց, թե տեղյակ չէ: Լրագրողներից մեկը նրան փոխանցեց անհրաժեշտ ապացույցները: Իսկ երբ Araratnews.am-ի թղթակիցը հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ նման դեպքերի վերաբերյալ ՀՀԿ-ականները տեղեկություններ չեն ունենում, Արա Բաբլոյանը հունից դուրս եկավ եւ փորձեց խլել տեսախցիկը:

Ըստ երեւույթին, Արա Բաբլոյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչները հայտարարեցին, որ իրենց ձայնը տալու են Արթուր Գեւորգյանին եւ ոչ թե կրտսեր Բաբլոյանին, ով եւս ներկա էր հանդիպմանը, սակայն որեւէ մեկը նրան ուշադրություն չդարձրեց:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան