տուն Լուրեր Արա Աբրահամյանը սկսել է իր «նախընտրական շրջագայությունը»

Արա Աբրահամյանը սկսել է իր «նախընտրական շրջագայությունը»

113
0

1336477044-62

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգոստոսի 12-ին Միացյալ նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել:

Մոտավորապես 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյո՞ք որևէ կուսակցության միջոցով, թե՞ որպես անկախ պատգամավոր:

Ինչպես տեղեկացնում է «ԱՄՆ-ի հայկական կյանք» ամսագիրը (USA Armenian life), Աբրահամյանը նշել է, որ մտածում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ շեշտելով, որ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, որտեղ արտագաղթի ծավալներն օր օրի մեծանում են. «Հիմա ես հանդիպումներ և քննարկումներ եմ ունենում Սփյուռքի հայկական բոլոր համայնքներում: Աստված ինձ տվել է ամեն ինչ, հիմա ես որոշում եմ կայացրել ծառայել իմ ժողովրդին: Շատերը կարծում են, թե ես երկար ճանապարհ եմ անցել այստեղ գալով և ձեզ այս ամենը ասելով, բայց ես այդպես չեմ կարծում՝ ինչո՞ւ չմասնակցել ձեզ հետ միասին: Հայաստանի ամեն քաղաքացի ունի ընտրություններին մասնակցելու իրավունք: Ինչո՞ւ մարդկանց չասեն, որ մենք գալիս ենք նրանց օգնելու համար: Մնացածը թող ժողովուրդը որոշի»,- ասել է Աբրահամյանը:

Նյութն ամբողջությամբ՝ 1in.am