Սիրիացի ապստամբները գրավել են սիրիա-իսրայելական սահմանի մոտ գտնվող սիրիա-ռուսական համատեղ կապի և ռադիոհետախուզության կենտրոնը։ Այս մասին ասվում է Syrian Civil War բլոգում։
Նշվում է, որ Սիրիան և Ռուսաստանը համատեղ օգտագործել են այս կենտրոնը, սակայն 2011 թվականին «Արաբական գարնան» հենց մեկնարկին ռուսաստանյան մասնագետները լքել են կենտրոնը։
Ստորև ներկայացված տեսանյութերը վկայում են, որ Ռուսաստանը Սիրիայի հետ միասին զբաղվել է Իսրայելի տարածքի հետախուզությամբ, ինչի մասին վկայում են հայտնաբերված քարտեզները։