Մոսկվայի վավերագրական ֆիլմի կենտրոնում ապրիլի 8-ին կցուցադրվի իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի «Արարատի ստվերը» վավերագրական ֆիլմը. հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Ֆիլմը պատմում է Հայաստանի և հայերի մասին: Իսպանացի ռեժիսորի նկարահանած վավերագրական ֆիլմն արդեն հասցրել է հիացնել Մադրիդի հեռուստադիտողներին:
Ֆիլմի հերոսները աշխարհի հայտնի հայերն են՝ ֆրանսահայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիքյանը, հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանը, գործարարներ Դավիդ Յանը և Ռուբեն Վարդանյանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան Հայկ Դեմոյանը, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը և այլք: