տուն Լուրեր Ապրիլի 3-ին Մատենադարանից դուրս կբերվի Շուրիշկանի Ավետարանը

Ապրիլի 3-ին Մատենադարանից դուրս կբերվի Շուրիշկանի Ավետարանը

127
0

Shurishkan

Ապրիլի 3-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:

Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը:

Լուսանկարը քաղված է Mediamax.am կայքից: